Անկախ լրագրող Լինզի Սնելը Թվիթերի իր էջում նոր գրառում է արել, որում ասվում է․
«Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական ազգային բանակի զինյալը պատմում է. «Ես ու զարմիկս Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց երբեք նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մի դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից, 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սնելը գրել էր․
«Սիրիական ազգային բանակ» խմբավորման աղբյուրի տվյալներով՝ մոտ 2300 սիրիացիներ «Սուլթան Սուլեյման Շահ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումներից այսօր հավաքվել են Հավար Քիլիսում, որտեղից անցնելու են Թուրքիա՝ Ադրբեջան մեկնելու նպատակով։ Հրադադար է, այդպիսով միգուցե նրանք պարզապես գնում են հումանիտար աշխատանքո՞վ զբաղվելու»։