Հետաքննող լրագրող Լինզի Սնելը Թվիթերի իր էջում գրում է․
««Սիրիայի ազգային բանակ» խմբավորման աղբյուրի տվյալներով՝ մոտ 2300 սիրիացիներ «Սուլթան Սուլեյման Շահ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումներից այսօր հավաքվել են Հավար Քիլիսում, որտեղից անցնելու են Թուրքիա՝ Ադրբեջան մեկնելու նպատակով։ Հրադադար է, այդպիսով միգուցե նրանք պարզապես գնում են հումանիտար աշխատանքո՞վ զբաղվելու»։