Դատարանի կողմից տրված կատարողական թերթում պետք է նշվեն`
1) կատարողական թերթ տված դատարանի անվանումը.
2) գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը և դրա համարը.
3) կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.
4) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները.
5) դատական ակտի եզրափակիչ մասը.
6) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) կատարողական թերթ տալու տարին, ամիսը, ամսաթիվը և այն կատարման ներկայացնելու ժամկետը:
Նշենք, որ եթե դատական ակտը կայացվել է հօգուտ մի քանի հայցվորի կամ ընդդեմ մի քանի պատասխանողի, ապա տրվում են համապատասխան քանակի կատարողական թերթեր, որոնցից յուրաքանչյուրում նշվում է դատական ակտի այն մասը, որը ենթակա է կատարման տվյալ կատարողական թերթով:
Աղբյուրը` Իրավաբան.net