Լոռու մարիզ ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արամայիս Ղ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. նոյեմբերի 16-ի գիշերը ԼՄ Արջուտ գյուղ է կանչել իր որդիներ Յ.Ղալաչյանին և Ա.Մայիլյանին` ջերմոցի կաթսան կարգավորելու համար: Գիշերվա ուշ ժամին իր ամառանոցի հարևանությամբ ապրող Ռոբերտ Մանուկյանից պարզաբանումներ ստանալու համար իր տղաների հետ գնացել է նրանց տուն և ջուր անցկացնելու հարցի վերաբերյալ վիճել են, ծեծի է ենթարկել Վերգուշ Խ.-ին, խանգարել նրանց գիշերային անդորրը, քարերով հարվածել են նրանց դարպասին, տվել հայհոյանքներ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռաանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net