Իրավաբան Արտակ Զեյնալյանը գրում է․
«Սիրելիներս, հպարտանալու առիթ է զավակին, եղբորը, ընկերոջը հայրենիքը պաշտպանելու ուղարկելը, ճանապարհելը:
Պետք է կրկնեմ. այդ լուսանկարներում ինֆորմացիա է պարունակում՝ աշխարհագրական դիրքը, լուսանկարների ետին պլանում երևում է տրանսպորտային միջոցը, որով մեկնում են մեր տղերքը․․․ այդ լուսանկարներով թշնամին բացահայտում ու թիրախավորում է այդ տրանսպորտային միջոցը. դադարեցրեք վտանգել մեր զավակների, եղբայրների, ընկերների կյանքն ու հայրենիքը:
Մի վտանգ էլ կա. բոլորն առանց դիմակների են ու, մեծ հավանականությամբ, նրանց մեջ վարակակիրներ կլինեն և կարող են թագավարակը փոխանցել ռազմաճակատ:
Հանուն հայրենիքի՝ դիմակ կրե՛ք»: