Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ա.-ի, Աշոտ Հ.-ի (անունները փոխված են):
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք գործելով Սյունիքի մարզի Թասիկ գյուղում գտնվող քաղաքացի Ռ.Հովհաննիսյանին պատկանող անասնագոմ` կատարել են զգալի չափերի գողոթյուն:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net