Գրի քրեագիտական հետազոտությունը փաստաթղթերի քրեագիտական զննում է, որն ուսումնասիրում է ձեռագրային փաստաթղթերի գիտական դրույթների համակարգը և դրանց հիման վրա միջոցների, ձևերի և մեթոդների օգտագործումը, գրի ձեռագրի անալիզը (վերլուծումը) հանցադործության բացահայտման, քննության և նախազգուշացման նպատակով։ Գիրը մարդու մտքերի նշաններով արտահայտման ձև է, որով արտահայտվում են խոսակցության տարրերը (հնչյունները, վանկերը ե բառերը):
Ձեռագիրը վարժ ձեռագրային շարժումների համակարգ է, որոնց ֆիքսման և ձևակերպման հիմքում ընկած են գրաշարժողական սովորույթներ։ Այդ սովորույթները սկսում են զարգանալ երեխաների մոտ մինչև դպրոց գնալը և ավարտվում են 20-25 տարեկան հասակում։ Ձեռագրի ձևակերպման գործոններն են. սուբյեկտիվ անձի անատոմիական հատկությունները (ձեռնաթաթի կառուցվածքը, տեսողությունը), հոգեֆիզիոլոգիական հատկությունները (ընկալում, հիշողություն), ներվային համակարգը, օբյեկտիվ գրելու պայմանները, նստելաձևը, ուսուցման մեթոդիկան, հատկանիշները։
«Հետազոտության ընթացքում անհրաժեշտ է նկատի ունենալ ձեռագրի անհատականությունը, կայունությունը, գրավոր խոսքի հատկանիշները, ձեռագրի հատկանիշները »,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Գրավոր խոսքի հատկանիշները լինում են ընդհանուր (գրագիտության ընդհանուր մակարդակը, քրեական սովորույթների ընդհանուր մակարդակը, խոսակցական սովորույթները) և մասնակի (կայուն խոսակցական և քրեական սխալներ)։
«Ընդհանուրի և մասնակիի միագումարն օգտագործվում է նույնացման և դիագնոստիկ հարցերը պարզելու համար»,-հայտնում է իրավաբանը:
Աղբյուրը` Իրավաբան.net