Քաղաքացիական գործի քննության ընթացքում հաճախ են առաջանում հարցեր, որոնց պարզաբանման համար ահնրաժեշտ են լինում հատուկ գիտելիքներ:
Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը:
Դատարանի կամ կողմերի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին:
Պետք է իմանալ, որ փորձաքննություն կարող է նշանակվել նաև կատարողական գործողությունների ընթացքում:
Այսպես. կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ (փորձագետներ):
Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:
Փորձագետը վարձատրվում է կատարողական վարույթի ծախսերի հաշվին:
Աղբյուրը` Իրավաբան.net