«Ֆեյսբուքում մի քանի խնդիր ունենք այս պահին»․ Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում ու զգուշացնում է

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ֆեյսբուքում մի քանի խնդիր կա այս պահին։

«Ամենամեծ խնդիրն այս պահին անհայտ աղբյուրներից նյութեր տարածելն է։ Նայում ես, օրինակ էջ է՝ «Վարագույրներ և սառնարաններ», ինչ-որ էջ է, ինչ-որ բան է գրել, ու տեսնում ես հարյուրավոր մարդիկ դա տարածել են։ Եկեք ֆիքսենց, որ այս պահին այդ էջերը չեն կարող հանդիսանալ աղբյուր։ Կարող է հասնենք հաղթանակի և «Սառնարանները» կդառնան մեր լավ ընկերները, մենք իրենցից կսսկենք տարածել և այլն, բայց ինչու՞ պետք է նման էջը դառնա աղբյուր, նույիսկ եթե կարևոր բան է գրում։

Մարդիկ կան, որ իրենց բիզնես էջերն օգտագործում են ինֆորմացիա տարածելու համար և այլն, օկ, լավ է, բայց երևի թե հիմա նման բաների ժամանակը չէ։

Մյուսը՝ հարց է, որ ադրբեջանցիկ նաև իրենց էջերն են այդպես աճեցնում։ Դնում են մարդկան համար դուրեկան մի քանի նորություն, մարդիկ տարածում են, լայքում, հավաքում են 10 հազար հոգի ու․․․ սկսում իրենց ուզածը տարածել։ Այնպես որ առաջնայինն աղբյուրներն են»,-մանրամասնեց Մարտիրոսյանը։

Նա նաև հորդորեց, որ եթե մարդիկ կոտրած էջ են տեսնում, ապա պետք չէ այն հենց իր հղումով տարածել, այդպիսով աճում են կեղծ / կոտրած էջի ցուցադրությունները։ Պետք է ուղղակի նկարել (Screen shot) ու նոր միայն տարածել՝ նշելով, որ պետք է բողոքել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել