Զոհվել է Մանկավարժականի ուսանող, «Բերդ» պարային անսամբլի մենակատար Շահեն Գալստյանը

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի բաժնի ուսանող, ժամկետային զինծառայող Շահեն Գալստյանը:

Շահեն Գալստյանը ծառայության էր զորակոչվել 1-ին կուրսից: Ուսումնառության ընթացքում նա ցուցաբերել է գերազանց առաջադիմություն, կարգապահություն և մեծագույն հետաքրքրություն ընտրած մասնագիտության հանդեպ:

Շահեն Գալստյանը նաև Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատար էր, ուներ պարողին հատուկ բնածին տվյալներ, աշխատասիրություն, մշտապես դրսևորել է իրեն որպես ժողովրդական պարերի բացառիկ կատարող: Իր կատարողական բարձր վարպետության և կարգապահության շնորհիվ Շահեն Գալստյանն արժանացել է ինչպես ամբիոնի դասախոսների, այնպես էլ անսամբլի ղեկավարների, պարարվեստի մասնագետների գովեստին և գնահատանքին:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Շահեն Գալստյանի հարազատներին, զինակիցներին։

Տեղեկացնենք, որ Շահեն Գալստյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17:30-ին «ԵԴԵՄ» սգո սրահում /3-րդ սրահ, Էրեբունի վարչական շրջան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել