Խոստացել էր աշխատանքի տեղավորել քաղաքապետարանում

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարությթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Ղազարյանի:

Հերմինե (անունը փոխված է) Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զգալի չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, 2012թ. հոկտեմբերին Երևանի բնակիչներ Ա. Ղարիբյանին ու Ա. Հակոբյանին ներկայանալով որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից և իր զբաղեցրած պաշտոնում որպես լայն հնարավորություններ ունեցող անձ` Ա. Ղարիբյանի և Ա. Հակոբյանի դստերը` Ք. Հովհաննիսյանին այնտեղ բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու պատրվակով` Ա. Ղարիբյանից պահանջել և 11.10.2012թ. Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում նրանից խաբեությամբ հափշտակել է 70 000 ՀՀ դրամ, իսկ Ա. Հակոբյանից պահանջել և 20.10.2012թ. նույն վայրում նրանից խաբեությամբ հափշտակել է 284095 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար` ընդհանուր առմամբ նրանից խաբեությամբ հափշտակելով 354095 ՀՀ դրամ գումար:

Մեղադրյալը կալանավորված է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել