Մինչև հոկտեմբերի 1-ը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքների համար ծախսվել է 13 միլիարդ 244 միլիոն դրամ․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել։

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

  • Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973
  • Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100
  • Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809
  • Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823
  • Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744
  • Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680
  • Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404
  • Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708
  • Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229

Հանրագումար` 13.244.675.469 ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել