Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռ. Ղազարյանի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 24.06.2012թ. Լինումիկ խանութից գտնվող աջ խաչմերուկում Հ. Իսկանդարյանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` փորձել է բացահայտ հափշտակել 25.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը սակայն քանի որ Իսկանդարյանը այն չի տվել, իր կամքից անկախ հանգամանքներով կողոպուտը ավարտին չհասցնելով հեռացել է:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net