Ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ նրանց համատեղ դիմումի հիման վրա:
Սակայն քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը կատարվում է ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը՝
ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելու դեպքում ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net