Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի Վարդան Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբեր ամսին Երևան քաղաքում գործող «Վերնիսաժ» տոնավաճառում ոմն Աննային (անունը փոխված է)վճարելով 100 ԱՄՆ դոլար` օգտագործելու նպատակով ձեռք է բերել ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ իր և իր կնոջ՝ Անի Ա.-ի (անունը փոխված է) տվյալներով լրացված ամուսնության ԱԱ 512179 սերիայի-համարի վկայական, որն էլ 2012թ. դեկտեմբերի 03-ին ներգաղթային արտոնագիր ստանալու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն ներկայացնելու միջողով օգտագործել է:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net