Մ. Մարգարյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ. մայիսի 31-ին` ժամը 14:30-ի սահմաններում, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում բեռնափոխադրումներ իրականացնող «Սակա Լայն» ՍՊԸ-ի միջոցով ԱՄՆ-ից իր ընկեր Մ. Ֆահրադյանից ծանրոցով մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, անձնական գործածման նպատակով փորձել է ստանալ խոշոր չափի` 7,273 գրամ հաստատուն չոր քաշով չչորացված մարիխունա տեսակի թմրամիջոց:
Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել թմրամիջոցը և բջջային հեռախոսը` կնքված 2 փաթեթներում:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net