Այսպես` պետության սեփականություն են հետևյալ արխիվային փաստաթղթերը`
1) պատմամշակութային նշանակությամբ փաստաթղթերը.
2) պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
3) պետական արխիվներում պահպանվող արխիվային փաստաթղթերը.
4) նախկին Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության և Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մարմինների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
5) տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու միավորումների, արհեստակցական միությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց` պետությանը որպես սեփականություն հանձնած արխիվային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ինչպես նկատեցինք, պետական սեփականություն համարվող փաստաթղթերի ցանկում ընդգրկված են այն կարևորագույն փաստաթղթերը, որոնք անգամ տարիներ հետո ունեն մեծ նշանակություն:
Աղբյուրը` Իրավաբան.net