Մտել է բնակարան, բայց ոչինչ չի գողացել

Մարտի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի և Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատի բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Էդվարդ Մ.-ին և 1981 թ. ծնված Աշոտ Բ.-ին:

Էդվարդ Մ.-ն խոստովանել է, որ մարտի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աշոտ Բ.-ի և 1984 թ. ծնված Արթուր Բ.-ի հետ Աշոտ Բ.-ի «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով եկել են Արտաշատ քաղաք, որտեղ Արթուր Բ.-ն Մարքսի փողոցի 16 շենքի բնակարաններից մեկի դուռը բանալիով բացելով՝ մտել է ներս և ոչինչ չգողանալով` դուրս եկել:

Ոստիկանության փոխանցմամբ` նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել