Գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարումը

ՀՀ Կառավարության 2006 թվականի N 798-Ն որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների կողմից առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:

Գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է գործազրկության նպաստի եռապատիկի չափով (54 000 ՀՀ դրամ) թաղման նպաստ` թաղման նպաստ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացվելու դեպքում:

Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Թաղման նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Թաղման նպաստ ստանալու համար հուղարկավորությունը կատարած անձը դիմումի հետ միասին տարածքային կենտրոն է ներկայացնում՝
ա) իր անձնագիրը.
բ) գործազուրկի մահվան վկայականը և դրա պատճենը.
գ) տեղեկանք՝ տրված առևտրային բանկի կողմից իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել