Գերմանիան չի բացառում իր չեզոք դիրքորոշման վերանայումը

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն այսօր չի բացառել իր երկրի չեզոք դիրքորոշման վերանայումը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, հայտնում է Mediamax-ը։

Այսօր Բունդեսթագում ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցուպատասխանի ժամանակ Ձախերի կուսակցությունից Գրեգորի Գիզին հարցրել է նախարարին. դաշնային կառավարությունը շարունակելո՞ւ է միջնորդական դիրքից չեզոքություն պահպանելով հանդես գալ կողմերին հրադադարի եւ բանակցությունների վերադարձի կոչելով, թե՞ պատրաստ է համերաշխություն ցուցաբերել հայերի հետ:

Գերմանիայի արտգործնախարարն ի պատասխան ասել է.

«Ոչ միայն մենք, այլեւ շատ այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ պատրաստ են միջնորդական դեր ստանձնել: Եվ նման դերը որպես կանոն պարտավորեցնում է չեզոքության որոշակի չափ, այլապես որպես միջնորդ չեք ընդունվի: Եթե ներկա իրավիճակը շարունակվի, երբ Հայաստանը կրակը դադարեցնելու առաջարկ է արել, իսկ Ադրբեջանը՝ մերժել է, ապա մենք պետք է մեզ հարցադրում անենք, որքանո՞վ է հնարավոր նման դեպքում շարունակել երկու կողմերի հանդեպ հավասարապես չեզոք դիրքորոշում պահպանել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել