Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «ՌԴ ջանքերն այժմ կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար շփումների վրա»:
«Ավելի ակտիվ քայլեր, քան հիմա արվում են, դժվար է պատկերացնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ջանքերն այժմ ուղղված են նրան, որ պատերազմող կողմերը դադարեցնեն կրակն ու սկսեն կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթացը: Դմիտրի Պեսկովը հավելել է, որ «Ռուսաստանն այն երկրներից է, որը կարող է միջնորդ լինել այս հակամարտության կարգավորման գործում»: