Իրանը ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը

Իրանը ծրագիր է պատրաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:

«Հակամարտության հենց սկզբից Իրանը երկու կողմերին էլ ասել է, որ այս երկարատև վեճը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: …Մենք շեշտում ենք, որ ռազմական բախումը պետք է անհապաղ դադարեցվի, որպեսզի սկսվի համապարփակ քաղաքական երկխոսություն: Իրանը պատրաստել է մանրամասն ծրագիր այս առումով, որը հիմնված է այն կառույցի վրա, որի մասին ես խոսեցի, և այն կիրականացվի ինչպես կողմերի, այնպես էլ տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների ընթացքում », – հայտնում է Mehr-ը՝ մեջբերելով Խատիբզադեին:

Իրանի արտգործնախարարության խոսնակը չի մանրամասնել, թե ինչ ծրագրի են նրանք կազմել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել