Պաշտոնատար անձինք բռնությամբ զուգորդված գործողություններ են կատարե՞լ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սահակ Բ.-ի և Սևակ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք և իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված գործողություններ, որով էական վնաս է պատճառել անձանց և պետության օրինական շահերին:

Սևակ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք և իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված գործողություններ, որով էական վնաս է պատճառել անձանց և պետության օրինական շահերին:

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել