Ինչո՞ւ են զինծառայողները անպարկեշտ ձևով ստորացրել միմյանց

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ատոմի, Գարիկի և Սեդրակի (անունները փոխված են) դեմ հարուցված քրեական գործը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ատոմը, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի կուրսանտ, 2012թ. փետրվարի 1-ին` ժամը 07:30-ի սահմաններում, զին. ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 65 հոդվածի դրույթները` զորանացում մաքրություն կատարելու պատճառով վիճաբանել է նույն կուրսի կուրսանտ Գարիկի հետ և ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը` հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին, որն էլ նույն պատրվակով իր հերթին հայհոյել է Ատոմին, իսկ նույն զորամասի 8-րդ վաշտի հրամանատար, կոչումով մայոր Սեդրակը, լսելով Ատոմի և Գարիկի միջև տեղի ունեցած վիճաբանության ձայները, մոտեցել է նրանց և նրանց պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելով ` մեկական անգամ ապտակներ է հասցրել նրանց:

Գործով մեղադրյալներ Ատոմի և Գարիկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հնաձնելը, իսկ մեղադրյալ Սեդրակի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Երևանի կայազորի զինվորական դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել