Ադրբեջանի նախագահը «Ալ Արաբիա»-ի հետ զրույցում պատմել է, թե որ դեպքում զինադադար կհաստատվի

Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե Երևանը ներկայացնի ադրբեջանական տարածքներից զորքերի դուրսբերման ծրագիր, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հրադադարի համար մեր պայմանն այն է, որ Հայաստանը պետք է ժամանակավոր օրակարգ առաջադրի Լեռնային Ղարաբաղի գրավյալ ադրբեջանական տարածքներից զորքերի դուրսբերման համար, ինչը ոչ թե խոսքով կլինի, այլ գործնականում կիրականացվի, թե որ օրերին որ տարածքները «կազատագրվեն»»,-նշել է նա։

 «Ալ Արաբիա»-ն հայտնում է նաև, որ, ըստ Ալիևի, Ադրբեջանը հարձակողական դիրք է գրավել և մտադիր է «վերադարձնել գրավյալ հողերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել