Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներողություն է պահանջում Ֆրանսիայից Էմանուել Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում սիրիացի զինյալների մասնակցության մասին հայտարարության համար:
«Մենք վարձկաններ չունենք, մենք ունենք 100 հազար մարտիկներից բաղկացած բանակ: Ես Ֆրանսիայից պահանջում եմ ներողություն խնդրել և ավելի պատասխանատու կեցվածք դրսեւորել», – հայտարարել է Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նշենք, վարձկանների առկայությունը հաստատել են նաեւ Ռուսաստանը և Իրանը, և անուղղակիորեն՝ ԱՄՆ-ը: