Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ցուցաբերած աջակցության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր նամակ է հղել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհակալություն է հայտնել նրան «ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների կապակցությամբ» ցուցաբերած աջակցության համար:

«Ձեր շատ անկեղծ և կոշտ հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ իր արդար գործում», – նշվում է Ալիևի ուղերձում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ադրբեջանի նախագահն ասել է, որ դա «ադբեջանա-թուրքական միասնություն հերթական ակներև օրինակն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել