«Դինո Գոլդ մայնինգ քամփնի»-ին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի

Հայաստանում հանքարդյունաբերող ընկերություն «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի նկատմամբ քաղաքացիական հայց է ներկայացրել վերջինիս մեղադրելով ընկերությանը զրպարտելու մեջ: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում է econews.am-ը:

Մարտի 29-ին` ժամը 12:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի կունենա գործով դատական նիստը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի նկատմամբ 2013 թվականի հունվարի 25-ին հայց է ներկայացրել ընկերությանը զրպարտելու համար: Ընկերությունը պահանջում է հերքել պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները:

Եղիա Ներսեսյանը, ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելով հանքարդյունաբերող ընկերությունների աշխատանքը, ասել էր, թե Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել:

Արդյո՞ք պատասխանող կողմը կկարողանա ապացուցել, որ էլեկտրաշոկ է կիրառվել, թե՞ վերջինս կհերքի տեղեկությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել