Հեռախոսը լիցքավերելու համար ապտակներ են հասցրել Հարությունին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ա.-ի. և Հրայր Հ.-ի (անունները փոխված են):

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 2-րդ հրետանային դիվիզիոնի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում 2012ր-ի հուլիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, գտնվելով 2-րդ հրետանային դիվիզիոնի զենքի մաքրման սենյակում, արգելել է նույն դիվիզիոնի ժամկետային ծաոայող, շարքային Հարություն Ս.-ն բջջային հեռախոսն այդ սենյակում դնել լիցքավորման և խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված՝ զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, ընկերոջ պատիվն ու արժանապատվությունը հարգելու, այլ զինծառայողների նկատմամբ կոպտություն թույլ չտալու, զինծառայողների վախհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ստորադասության թերությունների բացակայության ղեպքում, նույն հրետանային դիվիզիոնի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հրայր Հ.-ի հետ միասին վերջինիս հասցեիս անպարկեշտ արտահայտաթյուններ են արել, ծաղրել են, իսկ այնուհետև բռնություն գործադրել` ապտակներ հասցրել և ստորացրել Հարություն Ս.-ի պատիվն ու արժանապատվությունը:

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել