Երևանի լճի մոտից Արսենից հափշտակել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Հ.-ի. (անունը փոփոխված):

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 13-ին` ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտակայքում, Արսեն Փ.-ի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` նրանից բացահայտ հափշտակել է <<Նոկիա>> տեսակի հ.95 մոդելի բջջային հեռախոսը և դիմել է փախուստի` Արսեն Փ,-ին պատճառելով զգալի չափերի` 15000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել