Քաղաքացիական դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում, օրինակ՝ քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում, դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ:
Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Աղբյուր՝ Իրավաբան.net