Ինչպե՞ս են լրացվում հոր մասին տեղեկությունները, եթե մայրը չի գտնվում գրանցված ամուսնության մեջ

Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են հետևյալ տարբերակներից որևէ մեկով՝ մոր հայտարարության կամ հայրության որոշման գրանցման հիման վրա կամ ընդհանրապես չեն լրացվում:

Եթե հայրությունը որոշված չէ, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա: Երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը՝ մոր ցուցումով: Մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:

Երեխայի հոր մասին լրացված տեղեկությունները չեն կարող արգելք հանդիսանալ հայրության որոշման հարցի լուծման համար:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել