ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում

Եվրամիությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ քաղաքական երկխոսության, ասել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտից հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, բոլոր միջազգային ուժերի հետ համատեղ ջանքեր ենք գործադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար»,-նշել է նա:

Պատասխանելով լրագրողների հարցին այս հակամարտությունում Թուրքիայի դերի վերաբերյալ, Միշելը շեշտլ է. «Մենք ցանկանում ենք, որ բոլորը ավելի կառուցողական և դրական դեր խաղան, ինչը կօգնի թուլացնել լարվածությունը: Մենք նաև կոչ ենք անում դադարեցնել արտաքին միջամտությունը, որը չի օգնում իրավիճակի հանդարտմանը, այլ ավելի է բարդացնում այն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել