Ֆրանսիացի լրագրողին դեռ վիրահատում են, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացի: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետևանքով զոհվել են ևս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան: