Ալիևը նշել է Արցախում մարտերը դադարեցնելու իր «պայմանը»

Ալիևը խոստանում է դադարեցնել ռազմական գործողությունները Արցախում, եթե Հայաստանի զինված ուժերը դուրս գան այնտեղից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանրապետության նախագահը նման հայտարարություն է արել Բաքվի ռազմական հոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:

«Հայաստանի վարչապետը մեր առջև յոթ պայման է դրել, որոնք մենք մերժել ենք: Մենք ունենք մեկ պայման. Նրանք պետք է անվերապահորեն, ամբողջությամբ և անհապաղ լքեն մեր հողերը: Այս պայմանն ուժի մեջ է, և եթե ՀՀ կառավարությունը կատարի դա, մարտերը կդադարեն, արյուն չի թափվի, խաղաղություն կգա մեր տարածաշրջան », – ասաց Ալիևը:

Ալիևը շեշտել է՝ « քանի դեռ ուշ չէ»:

Նշենք, որ միայն այսօրվա ընթացքում թշնամին կրել է 130 մարդկային կորուստ, ունեցել 200 վիրավոր, կորցրել 29 տանկ, 3 ՏՕՍ, 1 սմերչ, 11 ԱԹՍ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել