Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ծանր մարտերը Լեռնային Ղարաբաղի դեմ դեռ շարունակվում են, երկու կողմերն էլ շատ զոհեր ունեն: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան խաղաղ բնակչության դեմ ուղղված ադրբեջանական հարձակումը խիստ դատապարտելի է: Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այս հարձակման գործողություններին օժանդակելը և նպաստելը, ներառյալ այլ երկրներից Հայաստանի վրա հարձակվելու նպատակով գրոհայիններ հավաքագրելը։
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին շտապ միջամտել` հերթական ցեղասպանությունից խուսափելու համար: #ՈւժեղԱրցախ #ՈւժեղՀայաստան»։
Մխիթարյանն ավելի վաղ գրառում էր արել նաև Թվիթերում։ Նա նշել էր․ «Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»։