«Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի այսօր սանձազերծած ագրեսիային և դիմել միջազգային հանրությանը։

«Առավոտյան արթնացա՝ տեղեկանալով Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին. հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտի և հարակից շրջանների խաղաղ բնակչությանը:

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է Մխիթարյանը:

Նա նշել է, որ մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի: Իսկ մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, այլ ոչ թե թաքնվելու ապաստարաններում:

«Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»,- նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել