Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր վերջապես ստացել են Վարդան Սեդրակյանի կալանավորման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը:
«Վարդան Սեդրակյանի հետ ճշտումներ անելուց հետո կներկայացնենք վճռաբեկ բողոք»,- գրել է Ալեքսանդր Սիրունյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net