Խուսափելու նպատակով հրաժարվել է գարնանային զորակոչից

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Ռ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 11.02.2010թ. կցագրվել է Արարատի տարածքային զինվորական կոմիսարիատում, ճանաչվել պիտանի զինվորական ծառայությանը, ենթակա է եղել զորակոչի 2012թ. գարնանը, սակայն չունենալով զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքեր` դիմում է ներկայացրել Արարատի զինվորական կոմիսարիատ և հրաժարվել զորակոչվելուց` խուսափելով ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայության 2012 թվականի գարնանային զորակոչից:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև ծառայության վայրից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկից երեք oր տևողությամբ`պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել