Հանրային աշխատանք. աշխատա՞նք, թե՞ պատիժ

«Հանրային աշխատանքները» ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակ է, որը դատարտյալի նկատմամբ կիառվում է միայն որպես հիմնական պատիժ: Հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված,իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալիկողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է։

Հանրային աշխատանքների ձևով պատիժը ի կատար է ածվում ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանք իրականացնելով: Այդ մարմինների հետ պատիժն իրականացնող բաժանմունքը կարող է կնքվել համապատասխան պայմանագրեր:

Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջինծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարիժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկուհազար երկու հարյուր ժամ ժամկետով։

Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետովազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն իկատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև նշանակված տուգանքը վճարելու անհնարինության դեպքում (դատարանը տուգանքը կամտուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրայինաշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց): Դատարանըհանրային աշխատանքներ կիրառելու դիմումը մերժում է, եթե չի պահպանվել այններկայացնելու սահմանված կարգը:

Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում փաստաբան Արփինե Եղիկյանը տեղեկացրեց. «Հանրային աշխատանքները չեն նշանակվում առաջին կամ երկրորդխմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարինչլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետայինզինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ»:

Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքումհանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամորոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետովազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվադիմաց:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել