Հայցվոր Քրիստինե Համբարյանը հայցադիմումով դատարանին հայտնել է, որ 2005 թվականից պատասխանողի հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Իրենց ամուսնության փաստը չի գրանցվել ՔԿԱԳ մարմիններում:
Համատեղ կյանքի ընթացքում ունեցել ենք 1 երեխա՝ Վահե Արմանի Պողոսյանին՝ ծնված 22.08.2006թ: 01.04.2009թ Արման Խաչիկի Պողոսյանը ճանաչվել է Վահե Արման Պողոսյանի հայրը եւ տրվել է հայրության ճանաչման վկայական: Ընտանեկան անախորժությունների պատճառով պատասխանողից բաժանվել է եւ երեխայի հետ միասին բնակվում է ծնողների տանը՝ Արթիկ քաղաքում: Երեխայի խնամքով զբաղվում է միայնակ, պատասխանողը ոչ մի անգամ չի հետաքրքրվել երեխայով, չի հոգացել նրա կարիքները եւ չի օգնել, ինքը միայնակ է հոգ տանում երեխայի կարիքների մասին, աշխատանք չունի եւ ի վիճակի չէ միայնակ հոգալու երեխայի մինիմալ կարիքները:
Խնդրել է պատասխանողից հօգուտ իր խնամքին գտնվող անճափահաս երեխայի բռնագանձել ալիմենտ` ամսական 30.000 ՀՀ դրամի չափով:
Դատարանը ալիմենտի չափը սահմանելիս նկատի է ունեցել այն հանգամանքը, որ հայցվորը չնայած հայցադիմումով պահանջել է պատասխանողից ամսեկան բռնագանձել 30.000/երեսուն հազար/ ՀՀ դրամ գումար որպես ալիմենտ՝ երեխայի համար, սակայն որևէ հիմնավոր ապացույց պատասխանողի աշխատելու կամ կայուն եկամուտների մասին դատարանին չի ներկայացրել:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ Քրիստինե Համբարյանի պահանջն օրինական է, բխում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68, 69, 71 հոդվածների պահանջներից և ենթակա է բավարարման մասնակի՝ ամսեկան 20 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուր` Իրավաբան.net