Զինծառայակցին պատժել է նրա ձախ ձեռքի ճկույթը կոտրելով

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արայիկ Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի X հրաձգային գումարտակի X վաշտի վարչակազմի մեխանիկ վարորդ, կոչումով շարքային, խախտելով ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 և 65 հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, այն է՝ բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, հարգել համածառայակիցներից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, պահպանել զինվորական հարգանքի, վարքի կանոնները՝ 06.10.2012թ-ին` ժամը 14։00-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում, նույն վաշտի նռնականետորդ, շարքային Անդրանիկ Ա.-ի կողմից իրեն շարքում խոսելու համար դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել շարքային Անդրանիկ Ա.-ի նկատմամբ՝ բռնել է նրա ձախ ձեռքի ճկույթից, սեղմել դեպի դուրս, որի արդյունքում կոտրել է ճկույթը և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել