47-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է

Իրավաբան.net-ն այսօր հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի կենտրոնին` նշել էր, որ մարտի 25-ին, ժամը 08.42-ին տեղեկություն էր ստացվել, որ Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի 1-ին հարկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

ԱԻՆ-ը հայտնում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի 106-րդ բնակարանի բնակիչ` 1966 թ. ծնված Նշան Մարգարյանի ինքնասպանության փորձը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել