Տարօրինակ օրենքների շարքից

Արդեն խոսել ենք Ֆրանսիայի, Շոտլանդիայի ծիծաղելի օրենքների մասին: Ի լրումն նշվածի` անդրադառնանք ևս մի քանի երկրների, քաղաքների օրենքներին, որից հետո մեր երկրի օրենսդրությունը ամենակատարյալը կթվա:
Այսպես.

Հոնկոնգում օրենքն իրավունք է տալիս կնոջը սպանել ամուսնուն, եթե վերջինս դավաճանել է իրեն: Օրենքը, սակայն, նախատեսում է նման սպանության հնարավորություն միայն մերկ ձեռքերով` առանց որևէ այլ առարկաներ օգտագործելու:

Լիվերպուլում օրենքը թույլատրում է վաճառողուհիներին քաղաքացիներին սպասարկել մերկ վիճակում:
Իտալական օրենսդրությունն առավել հետաքրքիր է:

Իտալիայի ողջ տարածքում օրենքն արգելում է տգեղ կանանց ծովափում մերկանալ: Պալերմոյում օրենքը թույլատրում է ծովափում մերկանալ միայն գեղեցիկ կանանց, իսկ տղամարդկանց դա խստիվ արգելվում է:

Հետաքրքիր է, թե իտալական օրենսդրությունն ինչպես է բնորոշում գեղեցիկ և տգեղ կանանց, և ինչ չափանիշների կինը պետք է բավարարի, որպեսզի գեղեցիկ համարվի:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել