Մեծն նկարիչ Միքելանջելոն Հռոմի փողոցներում երեկոյան քայլելու սովորություն ուներ:
Զբոսանքի ժամանակ, երբ տեսնում էր գեղեցիկ կին, միանգամից առաջարկում էր.
«Մադմուազել, չե՞ք ցանկանա լինել բնորդուհի երեխայի հետ»: Այնուհետև ուղեկցում էր իր արհեստանոց: Հաջորդ օրն առավոտյան ճանապարհում էր այդ կնոջը տուն և խնդրում, որ գա մեկ տարուց երեխայի հետ:
Ինչպե՞ս կորակենք այս արարքը: Ե՞րբ այն կհամարվեր բռնաբարություն:
Ակնհայտ է՝ այն դեպքում, երբ կինը համաձայնության գար նկարչի հետ, սակայն արհեստանոց գալուն պես հրաժարվեր, ապա նկարչի կողմից, եթե կատարվեր արարքը, կորակվեր բռնաբարություն, քանի որ տվյալ գործողությունը կատարվել է կնոջ կամքին հակառակ՝ չնայած այն հանգամանքին, որ մինչև արհեստանոց գալը կինը տվել էր իր համաձայնությունը:
Ինչպե՞ս կորակվի արարքն այն դեպքում, երբ կինն իր կամքով արհեստանոցում համաձայնության գար նկարչի հետ, սակայն գործողությունը սկսելուն պես հրաժարվեր: Արդյո՞ք այն կհամարվի բռնաբարություն:
Տվյալ դեպքում արարքը նույնպես կհամարվի բռնաբարություն, եթե արարքը ՍԿՍԵԼՈՒ պահին այն կատարվի կնոջ կամքին համառակ, քանի որ բռնաբարությունը նախատեսված է ձևական հանցակազմով. տվյալ հանցագործությունն ավարտված է համարվում սեռական հարաբերությունը սկսելու պահից:
Մինչդեռ պատկերացնենք հակառակ իրադրությունը՝ բռնությունը սկսել է կնոջ կամքին հակառակ, սակայն տվյալ գործողության ընթացքում կինը «համաձայնվում է» և «ավելին…»:
Որքան էլ զարմանալի է՝ այս դեպքում կրկին կորակվի բռնաբարություն, քանի որ էական հանգամանքն այն է, որ հանցանքը սկսելու պահին այն լինի կնոջ կամքին հակառակ:
Նշենք նաև՝ յուրաքանչյուր գործով արարքը որակելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները:
Հ.Գ. Միքելանջելոն ոչ ոքի չի բռնաբարել:
Աղբյուր՝ Իրավաբան.net