– Հայտնի է, որ ժառանգման իրավունքից հրաժարվել կարող են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգները:
Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը թույլատրում է նաև ժառանգությունից հրաժարվել հօգուտ այլ անձի՝ ամրագրելով, որ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
Մինչդեռ օրենսդիրը այս առումով նախատեսել է որոշ սահմանափակումներ: Մասնավորապես՝ հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին:
Հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել նաև ժառանգության պարտադիր բաժնից, կամ եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ:
Կենտրոն տարածքի նոտար
Մարինե Մանուկյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net