Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Գառնի-Գեղարդ» ՋՕ ընկերության` 15 335 000 դրամ բռնագանձելու պահանջի մասին։
Հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ Պատասխանողի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով պատասխանողի պարտքը պետական բյուջեի 12.10.2011թ.դրությամբ կազմում է 15 335 000 դրամ, այդթվումապառքը՝ սահմանվածժամկետումչվճարվածհարկի, պարտադիր սոց. վճարիգումարը՝ 5 525 800 դրամ, «Հարկերիմասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 5-րդ կետի համաձայն հաշվարկված տույժը՝ 9 709 200 դրամ։
Ընկերությունը 09.07.2008թ.-ի ունեցել է գերավճար 565 000 դրամ։ Պատասխանողը Կոտայքի ՏՀՏ է ներկայացրել 2008թ.-ի III, IV եռամսյակի հաշվարկներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 853 600 դրամ։ Պատասխանողը կատարել է վճարում 574 000 դրամիչափով(1 853 600-565 000-574 000=714 600)։ Սահմանված ժամկետում գումարները չվճարելու հետևանքով հաշվարկվել է տույժ՝ 633 200 դրամ։
Պատասխանողը հայցադիմումով ներկայացված պահանջը չի ընդունել 8 000 000 դրամի չափով հետևյալ պատճաոաբանությամբ. Համաձայն «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի ս/թ-ի օզոստոսի 5-ին Կոտայքի տարածքային հարկային տեսչության և «Գառնի-Գեղարդ» ՋՕ ընկերության միջև կնքվել է պարտավորությունների մարման ժամանակացույց հետևյալի մասին, որ ընկերությունը պարտավորվում է 10 ամսվա ընթացքում 2009թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա 1 437 800 դրամ ապառքը համամասնորեն մարելու, որի կատարման պայմաններում ընկերությունը ազատվելու է այդ ժամանակաշրջանի համար հաշվարկված 6 841 000 դրամ տույժից և 100 000 դրամ տուգանքից։
Համաձայն կնքված ժամանակացույցի՝ «Գառնի-Գեղարդ» ՋՕԸ-ն ամսական պարտավորվել է վճարել 143 800 դրամ։ Ընկերությունը 2011թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ ըստ ժամանակացույցի ամսական վճարվելիք գումարները մարել է։
Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի. «Գառնի-Գեղարդ» ՋՕ ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 12 035 000 դրամ, այդ թվում` 1 347 800 դրամ ավելացված արժեքի հարկ, որից 714 600 դրամ ապառք և 633 200 դրամ տույժ, 2 558 500 դրամ եկամտահարկ, որից 648 900 դրամ ապառք, 1 868 900 դրամ տույժ և 40 700 դրամ տուգանք, 8 128 000 դրամ սոցիալական վճար, որից 862 300 դրամ ապառք, 7 206 400 դրամ տույժ և 59 300 դրամտուգանք։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց «Գառնի-Գեղարդ» ՋՕԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։
Աղբյուրը` Իրավաբան.net