Սեդրակը խարդախությամբ վաճառել է հոր բնակարանը

Երևան քաղաքի բնակիչ Սեդրակ Գևորկյանին Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար:

2011թ.սեպտեմբերին նա հորը՝ Ալբերտ Գևորկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը խարդախությամբ, չարաշահելով մոր՝ Սեդա Գևորգյանի վստահությունը, գրավադնելու և ստացված գումարով շահույթ ստանալու նպատակով գործունեություն ծավալելու պատրվակով մոլորության մեջ գցելով՝ վերցրել է հիշյալ բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Ապա Սեդրակ Գևորկյանը կեղծել է փաստաթուղթ, որն օգտագործելով սեփականության իրավունքի վկայականի հետ՝ ներկայացրել է Արբակիր նոտարական տարածքի նոտար Ս.Դանիելյանին, 8.740.000 ՀՀ դրամով բնակարանը վաճառել է Երվանդ Մանրիկյանին՝ խարդախշությամբ Ալբերտ Գևորգյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։

Սեդրակ Գևորկյանը կալանավորված է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել