Գյումրու բնակիչ Հասմիկ Առաքելյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետի` «Պետական մարմնի անգործության հետևանքով խախտված իրավունքի վերականգման պահանջի մասին»
Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել է, որ մինչև 1988 թվականի երկրաշարժը հանգուցյալ ամուսնու՝ Գրիգոր Առաքելյանի հետ գրանցված բնակվել են Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան (նախկին Քութայիսյան փողոց, 8 շենք) փողոցի 8ա շենքի թիվ 48 երեք սենյականոց բնակարանի 10.9 քմ մակերեսով 1 սենյակում որպես առանձին ընտանիք, քանի որ Լենինականի Մոսկովյան շրջանի դատարանի 1986 թվականի նոյեմբերի 12-ի գործ 2-441 վճռով այդ սենյակը վարձակալությամբ հատկացվել էր իրենց։ Նույն բնակարանի 2 սենյակները՝ 17.5 քմ և 12.4 քմ բնակմակերեսով հատկացվել էր ամուսնու առաջին կնոջ որդու ընտանիքին։ Բնակարանի կոմունալ հարմարությունները թողնվել էին ընդհանուր օգտագործման։ Այդ բնակարանում իրենք բնակվել են որպես առանձին 2 ընտանիքներ, մուծումները կատարել են առանձին-առանձին։ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով շենքը դարձել է վթարային, բնակության համար ոչ պիտանի։ Ինքը ամուսնու հետ բնակվել է թիվ 5 գիշերօթիկ դպրոցի կաթսայատանը։ 2001 թվականի հուլիսի 30-ին ամուսինըմահացել է։ 2 սենյակներիվարձակալի ընտանիքը որոշ ժամանակ բնակվեց ժամանակավոր կացարանում (տնակ), ապա տեղափոխվեց մշտական բնակության ԱՄՆ։ Երկրաշարժիցհետոշենքը «Լինսի»հիմնադրամիմիջոցներովամրացվեց։
ՀՀ կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 116 որոշմամբ հաստատված «Աղետի գոտում երկրաշարժի պատճառով վթարային դարձած, պետական միջոցների հաշվին ամրացված շենքերի բնակեցման» կարգավիճակով բնակեցվեց շենքը, և Գյումրու քաղաքապետի 2003 թվականի հունվարի 31-ի թիվ 58 որոշմամբ բաշխվել է, նախկին բնակիչներին հատկացվել են իրենց մինչ երկրաշարժը վարձակալած բնակարանները: Հայցվորին՝ որպես միայնակ (ամուսինը արդեն մահացել էր) հատկացվել է դատարանի վճռով տրված սենյակը (Գյումրի, Կարեն Դեմիրճյան 8ա շենքի 48 բնակարանի 10.9 քմ բնակտարածության սենյակը), իսկ մյուս երկու սենյակները հատկացվել են արդեն ԱՄՆ-ում բնակվող Սիրվարդ Առաքելյանին և նրա 3 աղջիկներին։ Նույն կերպ կատարվել է օրդերավորումը։
Հայցվորը բազմիցս դիմել է Շիրակի մարզպետին իր վարձակալած սենյակի սեփականաշնորհման համար: Սակայն մարզպետարանից ստացել է աշխատակազմի ղեկավարի պատասխանը, որ այդ բնակարանում բնակելի տարածության իրավունք ունեցող չափահաս անձանց համաձայնության բացակայության պատճառով իր վարձակալած 1 սենյակը սեփականաշնորհելու վերաբերյալ դիմումը հնարավոր չէ բավարարել։
Ելնելով վերոգրյալից Հայցվորը խնդրեց դատարանին պարտավորեցնել ՀՀ Շիրակի մարզպետին թույլատրել սեփականաշնորհելու Գյումրու քաղաքապետի 2003 թվականի հունվարի 31-ի թիվ 58 որոշմամբ իրեն հատկացված Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի 8ա շենքի թիվ 48 բնակարանի 10.9 քմ բնակմակերեսով մեկ սենյակը` ընդհանուր կոմունալ հարմարություններով:
Թեև ՀՀ վարչական դատարանը վճռեց հայցը մերժել, սակայն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Հասմիկ Առաքելյանի վերաքննիչ բողոքը բավարարել՝ բեկանել վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի հիշյալվ ճիռը և այնփոփոխել`Հասմիկ Առաքելյանի հայցն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետի` պետական մարմնի անգործության հետևանքով խախտված իրավունքի վերականգման պահանջի մասին բավարարել։
Աղբյուրը` Իրավաբան.net