– Կյանքում չի բացառվում նման իրավիճակ, երբ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգը, չի հասցնում ընդունել ժառանգությունը, կամ արտահայտել իր կամքը վերջինիս հետ կապված այն պատճառով, որ նա նույնպես մահանում է:
Արդյունքում նա չի հասցնում ընդունել ժառանգությունը կամ էլ հրաժարվել ժառանգությունից:
Ի՞նչ է կատարվում նման իրավիճակում:
Տվյալ իրավիճակում ժառանգի չիրականացված իրավունքն փոխանցվում է նրա ժառանգներին:
Ստացվում է, եթե ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո, չհասցնելով այն ընդունել, ապա նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է նրա ժառանգներին:
Մինչդեռ նշենք՝ որպես պարտադիր բաժին ժառանգության մասն ընդունելու ժառանգի իրավունքը չի անցնում նրա ժառանգներին:
Քաղաքացիական իրավունքում ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելը հայտնի է ժառանգության տրանսմիսիա անվամբ:
Կենտրոն տարածքի նոտար
Հասմիկ Հարությունյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net